National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.11.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-լեհական հարաբերություններում, ամրապնդվել են մշակութային, տնտեսական կապերը եւ բարեկամությունը: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում հայկական եւ լեհական պատվիրակությունների աջակցությունը միմյանց եւ արդյունավետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ չնայած ԵԱՀԿ անդամ երկրների խաղաղարար գործունեությանը՝ ժամանակն է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելու: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության ավարտով չի վերջանա պարոն Ռաչինսկու բարեկամությունը հայ ժողովրդի եւ հայ քաղաքական գործիչների հետ:

Զդիսլավ Ռաչինսկին, շնորհակություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի երկխոսություն: Նա կարեւորել է պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ պաշտոնական փոխայցերը: Դեսպանի կարծիքով՝ երկու երկրների խորհրդարանները կարող են իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների սերտացման գործում: Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ մնալու է հայ ժողովրդի մեծ բարեկամը եւ իր գործունեությամբ նպաստելու է հայ-լեհական բարեկամության ու համագործակցության սերտացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am